Ներքին 2 տարի առաջ - 15:49 17-08-2024

Նման հարց չի քննարկվում․ ԿԳՄՍՆ-ն՝ սխալ վերլուծության համար Կարեն Գիլոյանին աշխատանքից չի ազատի

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր Ամառային օլիմպիական խաղերից առաջ՝ Հ1-ի եթերում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հայտարարությանն այն մասին, որ իր արած վերլուծությունների արդյունքով օլիմպիական խաղերում 10 մարզիկ մեդալի հավակնորդ է, որոնցից 6-ը՝ չեմպիոնի հավակնորդ։
Սակայն, փաստացի, փոխնախարարի վերլուծությունները մեղմ ասած հեռու էին իրականությունից։

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, պարզելու համար՝ պատրաստվու՞մ է ԿԳՄՍ-ն Գիլոյանին ազատել սխալ վերլուծություն անելու և այդ ամենը հանրությանը ներկայացնելու համար, փաստացի՝ խաղալով մարդկանց հույզերի հետ։

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, որ նախարարարությունում Գիլոյանին հեռացնելու հարց չի քննարկվում։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նման հարց չի քննարկվում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ստացվում է՝ ԿԳՄՍՆ-ն հավատարիմ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝որքան շատ ստես, այնքան կդառնաս այս իշխանությունների սիրելին։

Փաստացի՝ Կարեն Գիլոյանը կշարունակի աշխատել որպես փոխնախարար ու «հանճարեղ» վերլուծություններ անել՝ խաբելով մարդկանց ու նորանց հույզերի հետ խաղալով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան