Ներքին 2 տարի առաջ - 15:36 17-08-2024

Երևանը դարձել է ուռուցք․ եթե ուզում եք ՀՀ-ն ապագա ունենա՝ տեղափոխվեք մարզեր

Ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է ՀՀ բնակչության քարտեզը և կից գրել․

«Այս քարտեզին ծանոթանալը չափազանց կարեւոր է բոլոր այն մարդկանց համար ովքեր ուզում են տեսնել ՀՀ ապագան կամ վախճանը:

Բազմիցս ասվել է, խոսվել է, որ ՀՀ գլխավոր ուռուցքը Երեւան քաղաքն է: Հարգելի սփյուռաքահայեր ուզում եք, որ ՀՀ-ն ապագա ունենա՝ տեղափոխվեք ՀՀ եւ բնակվեք ՈՉ Երեւանում:
Հարգելի Երեւանաբնակներ, ուզում եք ՀՀ-ն ապագա ունենա, ընտրեք այս քարտեզի սեւ հատվածներից որեւէ մի տեղ եւ սկսեք ձեր վերաբնակեցումը:
ՀՀ կառավարություն ձեր վրա հույս դնող չկա:
Ու էս խելքով մենք հայրենասիրական կենացներ ենք ասում ու հայրենիք ենք սիրում:
Սա ենք մենք: սա է մեր հնարավորությունների սահմանը:
Հաստատ էս խելքով կկարողանանք ապագա ունենալ:
Սյունիքին, Վայոձ ձորին ու Տավուշին նայեք!
Ինձ թվում է մենք արժանի չենք այս հողին ու ի վիճակի չենք պահել այս հողը:
Սյունիքին ես նայում ու հասկանում ես, որ Կապան ու Քաջարան Սիսիան չլինի Սյունիք չի լինի:
Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ չլինի Վայոց ձոր չի լինի:
Եւ այլն եւ այլն եւ այլն...
Կներեք արտահայտությանս համար, բայց լուրջ քաքքքքի մեջ ենք:

Ինֆորմացիան վերցրել եմ հասանելի ամենաթարմ աղբյուրից 11.01.2018: hub.worldpop.org»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի