Ներքին 2 տարի առաջ - 17:05 16-08-2024

Իր շարմը լրիվ ուրիշ էր․ Վահան Հովհաննիսյանն այսօր կդառնար 68 տարեկան

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 68 տարեկան։

Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանի հետ։ Նա մեզ ներկայացրեց Վահան Հովհաննիսյանի անցած ուղին թե՛ որպես քաղաքական գործչի, թե՛ հնագետի և թե խարիզմատիկ կերպարի։

«Վահան Հովհաննիսյանը հասարակական-քաղաքական գործիչ լինելուց առաջ նաև տաղանդավոր հնագետ էր, առաջին բանը, որ կարելի է մատնանշել։ Բարձրագույն կրթությունը ստանալով Մոսկվայում, շատ ակտիվ զբաղվել է գիտությամբ։ Հայտնի է, որ Վահան Հովհաննիսյանը որպես հնագետ նաև Հայաստանի հնագիտական պատմության մեջ կարևոր հայտնագործության հեղինակ է և շատ հայտնի ցուցանմուշներից մեկը` հենց նրա հայտնաբերածն է։ 1988 թվականի շարժման զարթոնքի օրերից հասրակական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1989 թվականին առաջիններից էր, որ Հայաստանում անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը և եղել է հիմնադիր աշխատանքների մեջ։ Հայաստանի դաշնակցության առաջին կոմիտեի անդամ է ընտրվել զուգահեռ Վահան Հովհաննիսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել ինքնապաշտպանական կռիվների կազմակերպման գործում՝ Գետաշենում և Շահումյանում և պարբերաբար մասնակցել է նաև մարտական գործողություններին 1995 թվականին իշխանությունների քաղաքական բռնաճնշումների արդյունքում Վահան Հովհաննիսյանը ձերբակալվել և շուրջ 3 տարի անցկացրեց բանտում․ միայն 1998 թվականին ազատվեց իսկ 1999 թվականից արդեն, խորհրդարանի իբրև պատգամավոր, իբրև ԱԺ նախագահ տեղակալ, պաշտպանության հանձնաժողովի անդամ, շատ ակտիվ գործունեություն է ծավալել»։

Խոսելով Վահան Հովհաննիսյանի կերպարի մասին՝ Գեղամ Մանուկյանը հիացմունքով նշեց․

«Նա ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքում առանձնանում էր իր ինտելեկտով, իր զարգացվածությամբ, իր քաղաքական մտքով, շատ սուր լեզվով և հիմա տարիների հեռվից արդեն շատերն են արձանագրում, որ ամենասուր քննադատն էր Վահան Հովհաննիսյանը։ Երբեմն նա կարող էր շատ սուր քննադատության արժանացնել, բայց որևէ մեկը նրանից չէր նեղանում և շատ հարգանքով էին վերաբերվում, իր շարմը լրիվ ուրիշ էր»։

Գեղամ Մանուկյանը հիշեց նաև 2008 թվականի նախագահական ընտրությունները որտեղ թեկնածու էր նաև Վահան Հովհաննիսյանը։

«Վահան Հովհաննիսյանը 2008 թվականի նախագահի թեկնածու էր․ լարված մթնոլորտում փորձում էր հանրային համերաշխության գաղափարը առաջ տանել, որը ցավոք սրտի այդպես էլ չեղավ և արձանագրվեց մարտի 1-ը»։


«Մենք Գերագույն մարմնի ընկերներով, պատգամավորներով ամեն տարի այս օրը այցելում ենք Վահանի շիրիմին․ նա հուղարկավորված է հոր՝ Էդիկ Հովհաննիսյանի կողքին մեր պարտադիր այցելության վայրերից մեկն է»,-ասաց նա

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան