Ներքին 2 տարի առաջ - 22:21 12-08-2024

2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ

2024-2026թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

«Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։ Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և Նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։

Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին:

Սիրելի՛ երիտասարդներ,
Դիմում ենք հենց ձեզ և ակնկալում ձեր ակտիվ ներգրավածությունը՝ ավելի նպատակային ու թիրախավորված գործելու, առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու ուղղությամբ»,-նշված էէ հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից