Ներքին 2 տարի առաջ - 11:40 12-08-2024

Ջահը քիչ էր մնում պոկվեր․ 3 երեխաներիս արթնացրեցի ու վազեցինք դուրս․ Գեղարքունիքի բնակիչներ

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 12-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում երկրաշարժ էր գրանցվել Հայաստանում․ այն զգացել են Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ ուժգնությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ նշեցին, որ երկրաշարժը բավականին ուժգին է եղել։

«Շենքի 2-րդ հարկում էի, այնքան ուժեղ էր, որ ինձ թված շենքը հիմա փլվելու է․ անկողնուս մեջ այս ու այն կողմ էի գնում. Արագ վեր կացա ինչից հետո մոտս գլխապտույտ սկսվեց, վազեցի դուրս, սպասեցի որոշ ժամանակ ու հետո ներս մտա»․- ասաց Լիճք գյուղից Հակոբ Հակոբյանը

«Արթնացա գլխապտույտից ինձ թվաց ուղղակի վատ եմ զգում, և, քանի որ տանը մենակ էի, վախեցա, բայց նայեցի կողքերս նկատեցի, որ կողքիս կահույքը գնում գալիս է, հասկացա, որ երկրաշարժ է, արագ դուրս եկա տանից․ շատ ուժեղ էր»,- ասաց Վաղաշեն գյուղի բնակչուհի Համեստ Գևորգյանը

«Ես արթնացա դղրդոցից, մտածեցի ինչ֊-որ բան ընկավ, հետո նայեցի շուրջս, ջահը քիչ էր մնում պոկվեր, արթնացրեցի 3 երեխաներիս, գրկեցի ու վազեցինք դուրս։ Դրսում այլ հարևաններ էլ կաին, իսկ մի մասն էլ խորը քուն մտած էին եղել, չէին զգացել․ իսկապես սարսափելի զգացողություն էր»,- իր զգացողություններով Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց Աստղաձոր գյուղից Սուսաննա Մարկարյանը։

Համացանցում նաև օգտատերերն են տեսանյութ տարածում, որտեղ երևում է, թե ինչ ուժգնությամբ է զգացվել երկրաշարժը Մարտունիի տարածաշրջանում։

Տեսանյութը՝ այստեղ

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի