Ներքին 1 տարի առաջ - 17:00 28-12-2024

Կահույքը ու ջահը շարժվել են․ ինչպես են զգացել երկրաշարժը Լոռիում և Շիրակում

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 15:44-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ է զգացվել:

Երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում․ մասնավորապես՝ Լոռու և Շիրակի մարզերում։

«Կահույքը շարժվել է, ջահը այս ու այն կողմ է գնացել, մի փոքր վատ ենք զգացել, բայց չենք վախեցել, գրեթե ոչ մեկը դուրս չի եկել, ենթադրաբար՝ 4 բալ կլիներ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի բնակիչներից մեկը

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Լոռու մարզի Տաշիր համայնքի Արծնի գյուղի վարչական ղեկավարի հետ, ով նշեց, որ իրենք սահմանակից են Վրաստանին, և չնայած՝ ինքը չի զգացել, բայց գյուղացիները զանգահարել են, ասել, որ բավականին ուժեղ է եղել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ գյուղացիները երկրաշարժից վնասներ չեն կրել։

Շիրակի մարզի՝ Բավրա գյուղի բնակիչներից ասացին, որ իրենք չեն զգացել երկրաշարժը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն