Արտաքին 2 տարի առաջ - 10:01 11-08-2024

ՄԱԿ-ն ահազանգում է և կոչ անում շտապ օգնություն ցուցաբերել Սուդանին

Ուժեղ ջրհեղեղը ստիպել է մարդկանց, ովքեր արդեն լքել են իրենց տները քաղաքացիական պատերազմի պատճառով, ապաստան փնտրել այլ վայրերում: Սա լրջորեն սրում է Սուդանի ժողովրդի առանց այն էլ սարսափելի վիճակը։ Գրում է Euronews-ը։

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում ավելի քան 11 հազար մարդ, ներառյալ փախստականները և տեղի բնակիչները, ստիպված են եղել փախչել հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից:

Ավելի վաղ ռազմական հակամարտության պատճառով Սուդանում հացահատիկի բերքը նվազել էր 40%-ով։ Ապրիլին ՄԱԿ-ի պարենային ծրագրի ներկայացուցիչները կոչ էին արել միջազգային հանրությանը հրատապ մեծածավալ գյուղատնտեսական օգնություն տրամադրել Սուդանին։

Քաղաքացիական պատերազմի հետևանքով գրեթե 18 միլիոն սուդանցիներ բախվել են սովի և սննդի պակասի: Փորձագետները դեռ գարնանը զգուշացրել էին, որ իրավիճակը կարող է վատթարանալ սննդամթերքի աղետալի անապահովության աստիճանի։ Առավել տուժել են այն տարածքները, որտեղ հակամարտությունն ավելի ինտենսիվ է, ներառյալ Դարֆուրի շրջանը, Կորդոֆան նահանգը և Խարտում նահանգը: Ընթացիկ ջրհեղեղները ավելի են ծանրացրել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է