Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:21 10-08-2024

Կյանքից հեռացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ Վահագն Հայոցյանը

Կյանքից հեռացավ Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։ Հայտնում է ilur.am-ը:

Հրապարակային խոսքով ու հրապարակային գործունեությամբ չէ, որ հայտնի էր Վահագն Հայոցյանը։ Նա ՀՀՇ վարչության գործադիր-քարտուղարն էր ի սկզբանե՝ իր ուսերին կրելով հսկայական այդ կառույցի ներքին կազմակերպական աշխատանքների ահռելի ծանրությունը։ Անթերի էր կատարում այդ գործը, նվիրումով, սիրով ու նախանձելի պատասխանատվությամբ։

Հայոց համազգային շարժման ու Հայ ազգային կոնգրեսի սյուներից էր Վահագնը՝ անթեք, ամուր ու վստահելի։ Երբեք չտրվեց որեւէ գայթակղության. քաղաքական իր համոզմունքներին հավասար` կոշտ էին ու անխախտելի նրա բարոյական սկզբունքները։

Վահագն Հայոցյանը մեկն էր այն մի քանի հարյուր, գուցե` մի քանի հազար, առանձնացող տեսակով նվիրյալներից, որոնք ապահովեցին, նախ, Ղարաբաղյան շարժման, ապա դրա քաղաքական կառույց ՀՀՇ-ի իշխանության որակները, հենց այդ որակների շնորհիվ գրանցած քաղաքական արդյունքները։
Վահագնը հեռացավ կյանքից հանգիստ խղճով, առանց պարտք մնալու զգացողության՝ ամենակարեւորը վերջին այդ ճանապարհից առաջ։ Հայ ազգային կոնգրեսը սգում է սիրելի ընկերոջ, կուսակցական ու քաղաքական գործչի կորուստն ու ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։

Վահագն (Վարդգես) Հայոցյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 17.00-ից 20.00-ը, Դավիթ-Բեկի 83 հասցեում գտնվող «Ռոտոնդա» սգո սրահում, հուղարկավորությունը նույն հասցեից՝ օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի