Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումներով Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոնում․ հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Տիգրան Վիրաբյանը կշարունակի համակարգել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության, իսկ Ալֆրեդ Քոչարյանը՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության ոլորտները:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ վարչապետի համապատասխան որոշումներով Սարգիս Հայոցյանը վերանշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի, իսկ Սիրանուշ Դվոյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում»։