Ներքին 5 տարի առաջ - 16:11 05-02-2021

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու տարի աշխատել է բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող մայր օրենքի վրա, որը երկար է քննարկվել, փոփոխության է ենթարկվել, արժանացել կարծիքների բախումների:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ իր՝ նախարար նշանակվելուց հետո հայտարարել է, որ նախագծի որոշ դրույթների համամիտ չի եղել, սակայն գիտակցել է, որ այն չպետք է ուշանա և պետք է ժամանակին ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ուստի, ըստ նրա, ինտենսիվ աշխատանք է կատարվել, և գործադիրի ու օրենսդիրի ջանքերով ներկայացվել է ընդունելի նախագիծ:

Դումանյանն ասաց, որ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: Ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ նախարարի, կրթական համակարգի կառավարչական մասի ոչ լիարժեքությունն է:

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից (կլինեն դասախոս, ուսանող՝ կորոշի բուհը): Նա նշեց, որ խորհուրդը կարող է անվստահություն ներկայացնել լիազոր մարմնին, և խորհուրդը կարող է բուհի ղեկավարին ազատել պաշտոնից:

Վ.Դումանյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ, ինչը, ըստ նրա, վաստակած կարգավիճակ է: Նրա խոսքով՝ դա պետք է արվի օրենքով, որպեսզի հարցը չմնա այդ օրվա պետության ղեկավարի հայեցողությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում