Ներքին 44 րոպե առաջ - 12:12 14-10-2026

Գևորգ Պապոյանն այցելել է 7 մլն դոլարի ներդրում իրականացրած երեք ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 14-ին այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող «Էկոքիմսինթեզ», մետաղների վերամշակմամբ զբաղվող «Էկո մետալ», ինչպես նաև օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրությամբ զբաղվող «Գրին օրգանիք» ընկերություններ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ընկերությունների տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական տարածքներում, ծանոթացել գործարանների արտադրական հնարավորություններին և զարգացման ծրագրերին։

Նշված ընկերություններում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրերը, ավելացնել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր։