Ներքին 2 տարի առաջ - 22:42 08-08-2024

Ահավոր թևաթափ է անում, երբ նիկոլական քարոզչական թեզերը լսում ես մտածող մարդկանցից․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ահավոր թևաթափ է անում, երբ նիկոլական քարոզչական թեզերը լսում ես մտածող մարդկանցից, ընդ որում Նիկոլին մեղմ ասած չսիրող մարդկանցից։

Սա խոսում է՝ նախ, նիկոլական քարոզչության բարձր որակի մասին, քանի որ իդեալական քարոզչությունն այն է, որը մարդն ակամա է «կլանում» և տիրաժավորում, չհասկանալով, թե ինչ է անում։ Ավելին, երբեմն դա նույնիսկ անում է այդ քարոզչության ակնհայտ ուղերձները քննադատելով, իսկ իրականում տարածելով դրանց հետևում քողարկած խորքային ուղերձները, որոնք ուղղակի չի տեսնում։

Երկրորդը, կրկին համոզվում եմ, որ Նիկոլն այդքան հանցագործություններից հետո էլ շատերի պատկերացմամբ զուտ «փնթի, ապիկար, տգետ» կառավարիչ է, այլ ոչ թե սառնասիրտ պսիխոպատ-դավաճան, որը հանուն իր անձնական շահի հազարամյակների պատմություն ունեցող ազգին փուռն է տալիս առանց վայրկյան իսկ տարակուսելու։

Այսպիսի զանգվածային մթագնում չէի պատկերացնի, որ հնարավոր է...»

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի