Ներքին 2 տարի առաջ - 19:50 08-08-2024

«Mercedes»-ը Բյուրեղավանում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա վարորդի հետ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի