Ներքին 2 տարի առաջ - 18:12 08-08-2024

2024 թվականին 86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով:

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 377.4 մլն գործարք` 1 տրլն 571.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1%-ով, իսկ արժեքային` 112.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի