Ներքին 2 տարի առաջ - 21:32 06-08-2024

Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ անօթևանների, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ներկայացուցիչներ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, արձագանքման արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են կանխարգելման, հայտնաբերման, նույնականացման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման ընթացակարգերը։

Նախարար Մկրտչյանն անդրադարձել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետության կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակին, ներկայացրել դրանք հասարակական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացը։

Կարեն Հակոբյանը խոսել է ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակում տարվող աշխատանքների մասին՝ անդրադառնալով դեպքերի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերին։

Քննարկվել է մինչ այս տարված աշխատանքների արդյունավետությունը, դրանց շրջանակում վերհանված խնդիրները և լուծման տարբերակները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության ոստիկանության և պարեկային ծառայության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ համատեղ գործառույթների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում