Ներքին 2 տարի առաջ - 21:22 02-02-2024

Շիրակի մարզում անօթևանների հերթացուցակներում հաշվառված է 1227 ընտանիք. Շիրակի մարզպետ

Այսօր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ոլորտ առ ոլորտ մանրամասն ներկայացնելով կատարված աշխատանքներն ու անելիքները։

Մուրադյանի բնորոշմամբ` 2023 թվականը տքնաջան աշխատանքի, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու միաժամանակ լուրջ ձեռքբերումների տարի էր։

«Տարին ամփոփել ենք վճռականությամբ, որ շարունակելու ենք աշխատել նույն պատրաստականությամբ, անելու ենք հնարավորը մեր լիազորությունների և կարողությունների սահմաններում բազմաթիվ խնդիրների լուծման համար, քանի որ արված աշխատանք կա, բայց դեռ անելիքներ էլ կան»,- նշել է Շիրակի մարզպետը։

Անդրադառնալով քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացված աշխատանքներին՝ մարզպետը նշել է, որ 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում է եղել, որը 4,5 մլրդ դրամով ավելի է 2022-ի համեմատ։ Գումարային առումով բաշխվածությունը տեսնում եք, աճ կա թե բնակարանաշինությանն ուղղված գումարներում՝ շուրջ 1 մլրդ դրամ ավել, թե կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ՝ 1,2 մլրդ-ով։ Բոլոր աշխատանքներում գումարների աճի դրական դինամիկա կա։ Բնակարանաշինության մասով ասեմ՝ 4 բնակելի համալիրների կառուցման աշխատանքներ են մեկնարկել 507 բնակարաններով, 11 կրթական և 1 մարզական օբյեկտների կառուցման աշխատանքներին 2023-ին ուղղվել է 3 մլրդ 106 մլն դրամ»,-հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Մարզպետը անդրադարձել է նաև ոչ հիմնական շինություններին, վթարայիններին ու անօթևանությանը։ Վերրջինիս խոսքով` Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին համայնքների ղեկավարների կողմից տարվել են աշխատանքներ 2008 թվականի դրությամբ հաստատված երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակներում ճշտումներ կատարելու ուղղությամբ։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Շիրակի մարզում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակներում դեռևս հաշվառված է 1227 ընտանիք, Գյումրիում՝ 1016 ընտանիք, այլ բնակավայրերում՝ 211 ընտանիք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում