Մամուլ 2 տարի առաջ - 09:00 06-08-2024

Ապօրինություն դրսևորած դատախազը դատավոր է դարձել ու ավելացրել եկամուտները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։

Ըստ 2024 թվականի` գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին:

Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:
Դոլմազյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստաթղթերով, կամ փաստացի, իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից. բնակարանը գտնվում է Երևանում։
Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1․3 մլն դրամ, որը հաշվետու տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ:
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 220 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 70 հազար դրամով։

Դատավորն անցած տարվա ընթացքում 18 մլն 625 հազար դրամ եկամուտ է ստացել աշխատավարձի տեսքով: Եկամուտներից 17 մլն 419 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։
Դոլմազյանը նույն ԲԴԽ դատական դեպարտամենտից ստացել է նաև այլ եկամուտ` ևս 1․2 մլն դրամ, որը, պարզ չէ, ինչ ծառայության համար է։
Արդարադատության ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 6 հազար դրամ։

2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն` Վահե Դոլմազյանի աշխատանքի վարձատրությունը Լոռու մարզի դատախազի տեղակալ եղած ժամանակ կազմել է ընդամենը 7․9 մլն դրամ, ինչը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում ներկայացված` Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատանքի վարձատրության համեմատ ավելի է գրեթե 10 մլն դրամով։
Դատավորը նաև ունի վարկ, դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 4 մլն 255 հազար դրամ։
Հայրենիք հանձնող իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց:

Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը և քննում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը։ Եվ իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրևսևորում է:

Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, ով ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից