Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:15 05-08-2024

Պապոյանի տաղանդը․ նախկին պատգամավորը մեքենայի առուվաճառքից ավելի քան 2 մլն դրամ շահույթ է ստացել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Այսօր ուսումնասիրել ենք էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի և նրա կնոջ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ժողովրդին անասուն անվանած Աննա Թորոսյանի հայտարարագրերը, որն ավելի ուշ կհանձնենք մեր ընթերցողների դատին։

Oragir.News-ը Գևորգ Պապոյանի հայտարարագիրն ուսումնասիրելիս նկատեց, որ նախկին պատգամավորը առուվաճառքի և այդ ճանապարհով խոշոր եկամուտներ ստանալու մեծ տաղանդ ունի։

Մասնավորապես՝ Գևորգ Պապոյանը նախորդ տարի, երբ դեռ ԱԺ-ում պատգամավոր էր, մեքենայի առուվաճառքից 2 ամսում 2․107․000 դրամ շահույթ է ստացել։ Փաստացի Պապոյանը 2023-ի մայիսի 25-ին 8․785․000 դրամով գնել է 2020 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որն ընդամենը 2 ամիս անց՝ հուլիսի 28-ին, այն վաճառել է՝ 10․892․000 դրամով՝ ոմն Արթուր Դավթյանի։

Հավանաբար Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանի հենց այս ունակությունները հաշվի առնելով է վերջինիս էկոնոմիակայի նախարար նշանակել՝ ակնկալելով, որ վերջինս նույն ջանասիրությամբ կզարգացնի նաև Հայաստանի տնտեսությունը և պետբյուջեի համար նույնպես նման եկամուտներ կապահովի։ Ենթադրում ենք, որ Փաշինյանի կաբինետում հենց այս նպատակով են վերջին շրջանում ակտիվորեն քննարկում քաղաքացիներին վերադարձվող եկամտահարկը որպես եկամուտ ձևակերպելու ու կրկին հարկելու հնարավորությունը, ինչը, բազմաթիվ տնտեսագետների պնդմամբ, պարզապես նոնսենս է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր