Արտաքին 2 տարի առաջ - 15:11 04-08-2024

Արևադարձային «Դեբի» փոթորիկը Կուբայից շարժվում է դեպի Մեքսիկական ծոց

«Դեբի» արևադարձային փոթորիկը, որը ձևավորվել է շաբաթ օրը Կուբայի ափերի մոտ, շարժվում է Մեքսիկական ծոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Կուբայի օդերևութաբանության ինստիտուտը։
Բնական երևույթը կղզու կենտրոնում և արևմուտքում հորդառատ տեղումներ է առաջացրել, որոնք երեկոյան ժամերին ուժգնացել և Հավանայի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են առաջացրել։ Փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ 6,7 մ/վ արագությամբ։

Օդերևութաբանության ինստիտուտը կանխատեսում է, որ «Դեբին» Կուբայից կտեղափոխվի կիրակի օրվա առաջին կեսին, տեղումների ինտենսիվությունը հանրապետության կենտրոնական շրջանում կնվազի, իսկ արևմուտքում կպահպանվի առնվազն մեկ օր:

Օգոստոսի 1-ին Կուբայի օդերևութաբանության ինստիտուտը հաղորդագրություն էր տարածել հանրապետության տարածքի մեծ մասում անձրևներով և ամպրոպներով ուժեղ փոթորկի մոտենալու մասին։ Օդերևութաբանները զգուշացրել էին հնարավոր ջրհեղեղի մասին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է