Արտաքին 2 տարի առաջ - 23:48 02-08-2024

Թուրքիայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի Ադանա նահանգում ուղղաթիռն ընկել է լիճը, անձնակազմին հաջողվել է փրկվել։ Ինչպես հայտնում է Anadolu-ն, ուղղաթիռը շիջում էր անտառային հրդեհները և ջուր վերցնելիս ընկել է լիճը։

Անձնակազմի 5 անդամները փրկվել են, սակայն ուղղաթիռը խորտակվել է։

Գործակալության տվյալներով, անձնակազմի անդամների առողջական վիճակը նորմալ է։ Սկսվել է ուղղաթիռը ջրից հանելու գործողությունը։