Մամուլ 2 տարի առաջ - 08:02 30-07-2024

Ենթադրյալ օրինախախտ դատավոր Վահե Դոլամազյանին կներեն. հրահանգ կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին հրապարակելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը: Ու մինչ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննում է Դոլմազյանի վարքը, կատարած քայլերի օրինականությունը, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ հասան ԲԴԽ նախնական հավաքական տրամադրությունների մասին: Ըստ այդմ` ամենայն հավանականությամբ, Վահե Դոլմազյանի լիազորությունները չեն դադարեցվի, ԲԴԽ-ն, թերեւս, կբավարարվի նրան միայն նկատողություն տալով։

Թեեւ ԲԴԽ-ն հուլիսի 16-ի նիստում քննարկեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի` այս տարվա մարտին ներկայացված հաղորդումը այն մասին, որ դատավոր Դոլմազյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, բայց լավ է տրամադրված ենթադրյալ օրինախախտ դատավորի նկատմամբ:

Իսկ ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱՆ ներկայացուցիչը ԲԴԽ-ում հայտնեց. ««Կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին» որոշման շրջանակում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու եւ մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում դատավորը լուծել է այդ հարցերը…Ինչի իրավասություն չի ունեցել:

Դատավորի կողմից համապատասխան վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ»,- հուլիսի 16-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ կոչ անելով ԲԴԽ-ին բավարարել ԱՆ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` ԱԺ «կարճաժամկետ մեկնման» հանգամանքներին, որի ընթացքում Տոնոյանը հասցրել էր տեսակցել մորը՝ առանց ձեռնաշղթաների:

Դատավոր Դոլմազյանը, իհարկե, չի ընդունում իրեն մեղսագրվողը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դոլմազյանի մասով ներողամտությունը ունի քաղաքական շարժառիթներ, քանի որ նա քննում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի, Դավիթ Տոնոյանի ԲԴԽ նախկին նախագահի եւ էլի այլ քաղաքական բնույթի գործեր ու քննում է ցանկալի ուղով, արդյունքները քաղաքական իշխանությանը բավարարում են: Ասել է թե՝ Դոլմազյանը իշխանության «սրտի» դատավորն է, դրա համար նրան, թերեւս, միայն նկատողություն կտան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան