Ներքին 2 տարի առաջ - 14:19 29-07-2024

Այս տարի երեխաների բռնության մեծ ծավալ ենք արձանագել՝ սկսած սեռականից մինչև ֆիզիկական. իրավապաշտպան

Երեխաների հանդեպ բնության մասին ՄԻՊ-ը ստանում է բողոքներ, դիմումներ, հաճախ մոնիթորինգի արդյունքում, երբեմն էլ երեխաներն իրենք են բաձրաձայնում դրանց մասին: Այս մասին «Երեխաների հանդեպ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:

«ՄԻՊ-ն արձագանքում է այն ժամանակ, երբ տեղեկությունը ստանում է: Պետք է նշեմ, որ շատ դեպքերում հենց երեխաներից ենք ստանում բռնութան դեպքերի մասին տեղեկատվությունը: Եթե կա բռնության վերաբերյալ տվյալ, դրա մասին պետք է խոսվի դպրոցում»,- ասաց նա:

ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետն ընդգծեց այս հարցում միջգերատեսչական համագործակցության կարևորությունը:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ ՀՀ-ում նույն միջգերատեսչական համագործակցությունը խաթարված է:

«Կարող է ոստիկանությունը տեղեկացված լինել բռնության մասին, բայց չազդարարել խնամակալության ու հոգաբարձության մարմնին: Այս տարի «Կանանց աջակցման կենտրոնը» դիտարկել է երեխաների հանդեպ կիրառված բռնության բավական մեծ ծավալ, դա կարող է լինել սեռական բռնությունից մինչև ֆիզիկական՝ մարմնական պատիժներ, անտեսում: Այդ ուղղությամբ մենք երկար աշխատում ենք, որ խնամակալության մարմիններն ադեկվատ որոշումներ կայացնեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի մեր ոստիկաններից շատերը շարունակում են առաջնորդվել «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել» և այլ անընդունելի մյուս ասացվածքներով, որն արձանագրել է ոստիկանների հետ վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակ․ «Ասում են՝ «դե հիմա երեխա է, պետք է ուժեղ դաստիարակես, բա գնա դառնա թմրամո՞լ, գնա դառնա է՞ս, է՞ն» այսպիսի արդարացումներ են դնում, բայց չեն դիտարկում, որ երեխաներն այն խոցելի խումբն է, որն անընդհատ մեծահասակներից պաշտպանություն է հայցում»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան