Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:40 25-11-2022

Հարցված կանանց 18 տոկոսը նշել է, որ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել. օմբուդսմեն


Գենդերային բռնությունը այնպիսի մի երեւույթ չէ, որի դեմ պետք է պայքարի միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը, սա պահանջում է հասարակության բոլոր պատասխանատու անդամների ջանքերի համատեղում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի բացման ժամանակ իր խոսում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2021-ին հարցում է անցկացվել Հայաստանի տարածքում այն կանանց շրջանում, որոնք երբեւէ ունեցել են զուգընկեր եւ հարցվածների 18 տոկոսը նշել է ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու փաստի մասին. «7 տոկոսը նշել էր սեռական բռնության, իսկ 33 տոկոսը հոգեբանական բռնության ենթարկվելու մասին: Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես ֆիզիկական դաժան բռնության:

Սեռական բռնության ենթարկված կանանց 42 տոկոսը ենթարկվել էր նաեւ ֆիզիկական բռնության: Ֆիզիկական բռնության ենթարկված 19 տոկոսը ենթարկվել էր նաեւ սեռական բռնության:

Բռնարարների պրոֆիլի ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ աշխատանք չունեցող տղամարդիկ ավելի հաճախ են իրենց կնոջը կամ զուգընկերոջը ենթարկել ֆիզիկական կամ սեռական բռնության: Ընդ որում, աշխատանքի կամ վաստակի առկայությունն էական հանգամանք էր, որը բնորոշում էր տուժողներին կամ զոհերին:

Հարցվածների 19 տոկոսը հղիության ընթացքում ենթարկվել էր սեռական կամ ֆիզիկական բռնության:
ՄԻՊ-ը տարեցտարի արձանագրում է ընտանիքում բռնության դեպքերի դինամիկայի աճ, եւ եթե օրինակ, 2016-ին տարեկան շուրջ 50 դիմում է եղել, 2021-ին այդ թիվը հասել է 105-ի, որոնցից 88-ի դեպքում կինն է բռնության ենթարկվել ամուսնու կամ նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Աշխարհագրական բաշխվածությունը ցույց է տալիս, որ բռնությունը հավասարապես տարածված է և Երեւանում, և մարզերում»,- հայտարարեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ այս տարվա 10 ամիսների արդյունքներով ունեն 77 այդպիսի դիմում բողոք:

Ի՞նչ անել։ Ըստ Ք. Գրիգորյանի, երբեք չլինել անտարբեր, «քանի որ ինչ տեղի է ունենում մեր հարևան պատից այն կողմ, մեր աչքի առաջ, մեր լսողության ու տեսողության տեսադաշտում, նաև մեր պատասխանատվությունն է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ