Մամուլ 2 տարի առաջ - 08:38 27-07-2024

Հերթական օրենսդրական դրույթը չի գործում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Երեկ արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում տեղի են ունեցել դատապարտյալների էքստերն՝ 2-րդ քննաշրջանի պետական եւ ավարտական քննություններ։ Մասնակցել է 3 տասնյակից ավելի դատապարտյալ։ Ըստ էության, սա փիառ միջոցառում էր, որը պետք է ցույց տար, թե ինչ մարդասեր նախարար ունենք։ Իրականությունն այլ է։

Նախարարության կազմում գործում է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, որը դատապարտյալների համար «գեղագիտական դաստիարակության եւ կրթական ծրագրեր» է իրականացնում, վերջիններս էլ մասնակցում են` հույսով, որ սովորելը կդիտվի որպես օրինակելի վարք, եւ կհեշտանա իրենց ճանապարհը դեպի ազատություն, պահման ռեժիմի մեղմացում կլինի։ Սակայն իրականում նրանց կյանքում ոչինչ չի փոխվում։ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի` դատապարտյալներին ավելի մեղմ ռեժիմի տեղափոխելու վերաբերյալ դրույթները չեն գործում։

Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հարցով դատավարությունները զուտ ձեւական բնույթի են։ Ռեժիմի մեղմացման նրանց պահանջները հիմնականում մերժվում են, եւ ոչ մի բան՝ էքստերն քննությունից գերազանց ստանալ, գրքեր կարդալ, սպորտային միջոցառումներին եւ բանտային արվեստի ցուցահանդեսներին մասնակցություն, նրանց չի օգնում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի