Մամուլ 2 տարի առաջ - 08:17 27-07-2024

Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով։ Հանձնարարվել է ՔՊ-ական համայնքապետերին՝ մեծ շուքով նշել իրենց համայնքների տոնը, մարդկանց ուրախացնել: Անցած շաբաթ Թալինում Տավրոս Սափեյանն է մեծ տոնախմբություն կազմակերպել:

«Է՛լ ուլ, է՛լ ոչխար, է՛լ խոզ, ինչ ասես՝ չէին մորթել․ ստամոքսի խանգարում ստացանք»,- կատակեց ՔՊ-ականը։ Խնջույքին մասնակցել են տեղի բնակիչները, կուսակցությունից ներկայացուցիչներ, պատգամավորներ: Բացօթյա միջոցառումից հետո էլ Սափեյանը տեղի ռեստորաններից մեկում է խնջույքը շարունակել:

Այս շաբաթ էլ Հրազդանի օրն են նշելու․ համայնքապետ Սեւակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ասում են, ոչ պակաս ճոխ պատրաստություն է տեսել եւ պատրաստվում է մեծ շուքով նշել քաղաքի 63-րդ տարեդարձը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան