Մամուլ 2 տարի առաջ - 08:08 27-07-2024

Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային օրակարգին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն ուշադիր հետեւել է հանրային արձագանքներին եւ նկատել, որ իր մեկամսյա արձակուրդի մասին լուրը մարդիկ շատ վատ են ընդունել: Համատարած գրում էին` պատերազմով վախեցնողը 1 ամսով արձակուրդ է գնացել: Եվ քանի որ հիմա ցանկացած կորցրած ձայն կարեւոր է, ուստի որոշել է երեւալ հանրային դաշտում․ արձակուրդում է, բայց աշխատում է: Այսինքն՝ ոչ պաշտոնապես չեղարկել է հանգիստը, սկսել է այցելել մարզեր, տարբեր միջոցառումների մասնակցել։ Թեեւ այդ դեպքում էլ հասկանալի չէ, թե ինչու են արձակուրդում գտնվող անձին պաշտոնական ընդունելության արժանացնում:

Նիկոլ Փաշինյանի հանգիստը «հարամ անողներից» մեկն էլ Բագրատ սրբազանն ու նրա շարժումն են, որոնք այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, մարզային, երեւանյան այցելություններ անում, շարունակում Սուրբ Աննա եկեղեցու բակի հավաք-հաշվետվությունները։ Փաշինյանն ընդդիմության հետ մրցակցությունից ելնելով էլ է առաջնորդվում: Մեզ ասացին, թե անգամ ծրագրված էր, որ պետք է մեկնի Փարիզ՝ օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու, սակայն նույնիսկ այդ մտքից է հրաժարվել: Փարիզ են մեկնել նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ եւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նախօրեին նրանք Փարիզում ներկա են գտնվել Հայկական տան բացմանը եւ հանդիպել են Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ: Իսկ Փաշինյանը երեկ այցելել է Արմավիրի մարզ, առաջիկայում նախատեսում է Տավուշ, մասնավորապես՝ Կիրանց այցելություն։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան