Ներքին 2 տարի առաջ - 00:40 27-07-2024

Թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա․ Րաֆֆի Ասլանյանը արձագանքել է ՊՆ հաղորդագրությանը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել, ապատեղեկատվություն որակել իմ նախորդ գրառումը՝ արձանագրելով, որ Երասխում իբրև դիրքային փոփոխություն չի եղել։ Իհարկե, սա նույն ՊՆ-ն է, որը նույն ջանասիրությամբ հերքում էր Սև լճի, Կապան-Գորիս ճանապարհի և այլ տարածքների հանձնումը, սակայն պատրաստ եմ ՊՆ ներկայացուցչի հետ այցելել նշված մարտական դիրքի մոտակայք (հենակետի անունը դիտավորյալ չեմ նշում), ապացուցել, որ առնվազն 2007 թվականի դրությամբ, երբ վերջին անգամ եղել եմ այդ դիրքում, այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել, իսկ իրենք թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և, որ իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ։ Սպասում եմ արձագանքի….»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասլանյանը ահազանգել էր Արարատի զորամասերից մեկի հենակետի հանձնման մասին։

Ավելի ուշ ՊՆ-ն հերքեց տարածվող տեղեկատվությունը՝ նշելով, որ այդ հատվածում որևէ դիրք չի հանձնվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում