Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:04 03-05-2025

Ավինյանը սպասում է Wats.app-ի հաղորդագրությանը. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքի ոչ լեգետիմ իշխանության հետևանքը

Քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած խայտառակ միջադեպից անցել է երկու օր ու դեռ համարժեք գնահատական չի տրվել «քաղաքապետի» կողմից։

Ինչու՞, որովհետև չունենալով լեգետիմություն ու միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն՝ սպասում են Wats.app-ի հաղորդագրությանը։

Միջադեպից անմիջապես հետո պետք էր անհապաղ ու առանց վարանելու կայացվեր միակ ճիշտ որոշումը, բայց քանի, որ թելից է կախված Ավինյանի աթոռին մնալն ու կոալիցիոն «ուժը» հասկացրեց, որ չփորձեն հրաժարականի հարց դնել, ուստի կա քար լռություն:

Արամ Զավենի Սարգսյանի «բոյ» տալը, թերևս, օգուտ չի տա, քանի որ SMS ուղարկողը ստիպված կկայացնի որոշում, որովհետև վախենում է, որ կուժն ու կուլան միևնույն է իր գլխին է ջարդվելու: Թեև արդեն ջարդվել է և ցածր ռեյտինգը ավելի է ցածրացել:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի տա քաղաքը իր բնորոշմամբ «ռուսամետներին»։ Դա մառազմ է:
Մեկդ հուշեք իրեն, որ քաղաքի իշխանությունը որևե ուժին տալը միայն ու միայն Երևանցիների որոշումով է լինելու ու վերջ։

Պետք են արտահերթ ընտրություններ: Քաղաքացին կորոշի ապագա Երևանի իշխանութունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը