Ներքին 2 տարի առաջ - 19:34 26-07-2024

Մեկնարկել է նոտարների ու դատավորների մասնակցությամբ եռափուլ քննարկումը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է աննախադեպ ձևաչափով քննարկում՝ նվիրված նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 6-ամսյա պրակտիկայի շրջանակում արձանագրված հարցերի լուծմանը, հայտնում են նախարարությունից։

«Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ նախարարությունը ինչպես դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ միջոցառումների, այնպես էլ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման օրենսդրական փոփոխության դեպքում հետևողական է իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված իրավակիրառ պրակտիկայի շրջանակում առաջացող իրավական և գործնական խնդիրների վերհանման և լուծման հանձնառության մասով, որպիսի գործելաոճը նպատակ է հետապնդում ապահովել իրականացված բարեփոխումների շարունակականությունը և կայունությունը:

Լիանա Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին և միջոցառմանը ներկա դատավորներին՝ ինստիտուտի ներդրման գործում ներդրած ջանքերի և օրենսդրական փոփոխությունների կենսագործմանն ուղղված շարունակական աջակցության համար, միաժամանակ ընդգծել Նոտարական պալատի և նոտարների պատրաստակամությունը նոր ներդրված ինստիտուտի կայացման և լավարկման ուղղությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, ՀՀ նոտարական պալատի վարչության նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը և ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային ղեկավար Արման Զրվանդյանը, միջոցառմանը մասնակցել են նաև ԿԲ և ՀԿԱԾ ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի կիրառման առաջին վեցամսյակի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ երաշխավորության, տուժանքների, ծանուցումների, ժամկետների, հաշվարկների վերաբերյալ, արձանագրվել են լուծման մեխանիզմները և հնարավոր օրենսդրական լուծումները:

Քննարկումները լինելու են եռափուլ՝ նպատակ հետապնդելով վերապատրաստել ՀՀ բոլոր նոտարներին:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և ԵԽ կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան

Ձեզ գուցե հետաքրքրի