Մամուլ 2 տարի առաջ - 08:38 26-07-2024

Երկրում կուսակցաշինական բում է․ նախընտրական շրջանի շունչ է զգացվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է նորաստեղծ «ԱռԱջ» կուսակցության այսօր նշանակված հիմնադիր համագումարը։ Նախաձեռնողները դեռ չեն որոշել, թե երբ այն կանցկացնեն։ Հարությունյանը կուսակցության նախաձեռնող խմբի մեջ էր։

Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքական ակտիվիստներ Նարեկ Մանթաշյանը, Սեւակ Խաչատրյանը, Լեւոն Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրանք թեպետ վստահեցնում են, որ նորաստեղծ ուժը կապ չունի երկրորդ նախագահի հետ, սակայն նախաձեռնողների համակրանքները հայտնի են։ Նկատենք, որ նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է, վերջին ամիսներին կուսակցաշինական բում է, նորահայտ ուժեր են մեկը մյուսի ետեւից ասպարեզ նետվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում