Ներքին 2 տարի առաջ - 22:16 25-07-2024

Մխիթար Հայրապետյանը այցելել է Veeam Software ընկերության հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հուլիսի 25-ին այցելել է ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի՝ Veeam Software ընկերության հայաստանյան գրասենյակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Ընկերության EMEA տարածաշրջանի գործադիր տնօրեն (GM) և ավագ փոխնախագահ (SVP) Թիմ Ֆալցերի, EMEA տարածաշրջանի ավագ գործադիր օգնական Կարին Միոյի և ՄՌ մենեջեր Արմինե Կարախանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող նախագծերին։

Ներկայացնելով ընկերության գործունեության շրջանակները՝ Թիմ Ֆալցերը նշել է, որ Veeam Software-ը զբաղվում է տվյալների կրկնօրինակման, վերականգնման և պաշտպանության մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, ունի 4500-ից ավելի աշխատող և հաճախորդներ մոտ 180 երկրից: Ընկերության տարեկան վաճառքը վերջին տարիներին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Համագործակցում են այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը, AWS-ը, IBM-ը, NutaniX-ը, Dell EMC-ը, Microsoft Azure-ը, Lenovo-ն, Quantum-ը, Fujitsu-ն և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մեկնարկած քննարկումները և գործնական քայլեր ձեռնարկել հետագա գործակցության ուղղությամբ։ Նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անում է հնարավորը, ոլորտին աջակցելու և Հայաստանում ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է: Խոսվել է նաև ընկերության խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:

Հաղորդվում է, որ Veeam Software-ը գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 35 երկրում։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խոշորներից մեկն է, ունի ավելի քան 200 աշխատակից: Հայաստանում Veeam Armenia-ն իր գործուներությունը սկսել է 2022-ից։ Հատկանշական է, որ 2023-ին Veeam Armenia-ն ՏՏ ոլորտի հարկատուների ցանկում եղել է առաջինը, իսկ 2024֊ի առաջին եռամսյակի տվյալներով ներառվել է Հայաստանի ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան