Մամուլ 5 տարի առաջ - 09:19 29-09-2021

«Ժողովուրդ»․ Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր ուզում. Փաշինյանի հետ լարված էին հարաբերությունները

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում:

Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Հայրապետյանն ակնհայտ ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժելու այդ վիճակը ու միայն ՔՊ վարչության անդամ մնալ չի ցանկանում: Ի դեպ, նշվում է, որ Հայրապետյանը հանգիստ գործ է ուզել, քանի որ կարծում է, որ իշխանական թեւը շատ սխալներ է թույլ տալիս, ու չի ցանկանում որեւէ պատասխանատվություն կիսել նրանց հետ: Երբ ս.թ. սպրիլի 14-ին՝ ԱԺ-ում հեպատերազմական մի քննարկման ժամանակ, երբ հնչեց «ապագա կա Հայաստանում» արտահայտությունը, ու ողջ «Իմ քայլը» հոտնկայս ծափահարեց, Մխիթար Հայրապետյանը չկանգնեց ու չծափահարեց. սա, կարծես թե, չի ներվում:

Ու մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին հայտնել է, որ նպատակ ունի նրան «տալ» «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որ զբաղմունք ունենա: Հայրապետյանը մեծ սիրով համաձայնել է «շառից-փորձանքից» հեռու մնալ ու փոխշահավետ պաշտոն է ստանձնել:

Երեկ էլ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արդեն պաշտոնապես հայտնեց, որ, խորհրդի որոշմամբ, գործադիր նոր տնօրեն է ընտրվել Հայրապետյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում