Մամուլ 2 տարի առաջ - 08:57 25-07-2024

Հիմա «լյուբիմչիկներ» չկա՞ն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը: Ասում են՝ Պապոյանը չի ձգում այդ ծանրաբեռնվածությունը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» եւ հնարավոր է լքի նախարարի պաշտոնը։ Փոխարենը նախարարության աղբյուրները վստահեցրին, որ Պապոյանն աշխատում է աննկարագրելի էնտուզիազմով, Վահան Քերոբյանից հետո թափ է տվել, իրենց բնորոշմամբ, ժանգոտած գերատեսչությանը, որի աշխատակազմը «պարապուրդի էր մատնված», աշխատակազմում սկսել են շփվել, համագործակցել միմյանց հետ:

Նախարարությունից մեզ ասացին, որ Քերոբյանի օրոք «լյուբիմչիկների» կառավարում էր` նախարարին մի քանի մոտ մարդ տիրապետում էր իրավիճակին, մյուսները միայն կատարողներ էին։ Հիշեցնենք, որ Պապոյանը նախարար նշանակվեց այս տարվա մարտի 4-ին՝ Վահան Քերոբյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից, նրան տնային կալանք տալուց եւ պաշտոնանկությունից հետո։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան