Մամուլ 2 տարի առաջ - 08:42 23-07-2024

Ագրարայինն անմխիթար վիճակում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԳԹԿ-ի հրապարակած ընդունելության քննությունների արդյունքներով՝ ամենաողբերգական վիճակն Ագրարային համալսարանում է: 8 մասնագիտության գծով կա 0 դիմորդ, դրանք են` Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա, Բույսերի պաշտպանություն, Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, Կենդանագիտություն եւ կենսատեխնոլոգիա, Ագրոէկոլոգիա, Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում, Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն: 4 մասնագիտության գծով` 1-ական դիմորդ: Այնպես որ, Ագրոբիզնես եւ ֆինանսներ ֆակուլտետի 29 դիմորդի փաստն ուղղակի նախանձելի ցուցանիշ է: 18 մասնագիտության գծով ընդամենը 54 դիմորդ կա, որից 41-ը տղաներ են, որոնք զորակոչվելու են բանակ:

Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, դա կիմանա միայն համալսարանի ղեկավարությունը: Այս անմխիթար վիճակն արձանագրվում է 5-րդ տարին անընդմեջ: Ի դեպ, 2017-ին ընդունվել է 713 ուսանող։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան