Ներքին 2 տարի առաջ - 22:37 16-07-2024

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Օգանեզ Օ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 34-ամյա Անժելա Ղ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով և այդ ավտոմեքենաներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների «Mercedes»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «Chevrolet»-ը բախվել է նրան և մոտ 15-20 մետր բախված վիճակում մեքենաները առաջ են ընթացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին