Արտաքին 2 տարի առաջ - 14:33 14-07-2024

Վրաստանի վարչապետը Թրամփի դեմ մահափորձի առիթով խոսել է «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բարձրացրել է «գլոբալ պատերազմի կուսակցության» թեման՝ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի առնչությամբ, հայտնում է NewsGeorgia-ն։

«Գլոբալ պատերազմի կուսակցությունը չի փոխում իր մեթոդները։ 21-րդ դարում լիբերալ ֆաշիզմը, արմատականությունը, բևեռացումը, ատելությունը և արյունալի հարձակումները քաղաքական գործիչների վրա դարձել են սովորական Ամերիկայում և Եվրոպայում»,- գրել է Վրաստանի վարչապետը Facebook-ում։

Նա նաև համերաշխություն է հայտնել ու առողջություն մաղթել Դոնալդ Թրամփին։