Արտաքին 2 տարի առաջ - 17:51 13-07-2024

Անգլիայում ճամպրուկում մարդկային մնացորդների հայտնաբերման հետ կապված ձերբակալվել է մեկ տղամարդ

Բրիտանական ոստիկանությունը շաբաթ ձերբակալել է մի տղամարդու՝ կապված երկու մարդկանց մահվան հետ, որոնց մնացորդները գտնվել են երկու ճամպրուկներում Անգլիայի հարավ-արեւմուտքում, տեղեկացրել է АР-ը։

Լոնդոնի ոստիկանությունը տեղեկացրել է, որ զինված սպաները ձերբակալել են 24-ամյա կասկածյալին Բրիսթոլի երկաթուղային կայարանում շաբաթ վաղ առավոտյան։

Ոստիկանությունը նաեւ նշել է, որ նախօրեին Լոնդոնի արեւմտյան Շեփերդս Բուշի հասցեներից մեկում գտնվել են մարդկային մնացորդներ՝ ենթադրաբար կապված նրանց հետ, ինչը հայտնաբերվել էր Բրիսթոլի Քլիֆտոն կախովի կամրջի մոտ չորեքշաբթի։

Կասկածյալը կտեղափոխվի Լոնդոն հարցաքննության համար, նշվել է ոստիկանության հայտարարությունում։ Շարունակվում է հետաքննությունը, սակայն այս փուլում ոստիկանությունը ոչ մեկին չի փնտրում այս միջադեպի հետ կապված։

Զոհերը դեռ նույնականացված չեն, բայց ենթադրվում է, որ երկուսն էլ մեծահասակ են։ Նույնականացումը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է