Սպորտ 5 տարի առաջ - 15:29 11-05-2021

Անգլիայում երկրպագուները վերադառնում են մարզադաշտ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ հաջորդ երկուշաբթի (մայիսի 17-ին) երկրպագուները կարող են վերադառնալ Պրեմիեր լիգայի խաղերին: Անգլիայի Պրեմիեր լիգան սատարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը․ մրցաշրջանի վերջին հանդիպումներում երկրպագուներին թույլ կտան մտնել մարզադաշտ:

Հաղորդվում է նաև, որ նստատեղերով, մեծ, բացօթյա մարզադաշտերը կարող են տեղավորել մինչև 10 000 հանդիսական:

«Հիանալի կլինի կրկին տեսնել երկրպագուներին տրիբունաներում: Նրանք խիստ պակասում էին. Պրեմիեր Լիգան առանց նրանց ինքը չէր: Երկրպագուների ներկայությունը կապահովի մրցաշրջանի ֆանտաստիկ եզրափակիչ: Չնայած հաջորդ շաբաթ մեր խաղերին քիչ թվով երկրպագուներ կլինեն, բայց սա նորմալ կյանքին վերադառնալու կարևոր քայլ է », – մեջբերում է Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսին ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է