Արտաքին 2 տարի առաջ - 20:00 09-07-2024

Մոսկվայից պնդում են՝ Վաշինգտոնը փորձում է Վրաստանում իշխանափոխության հասնել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստան-արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին այսօր Մոսկվայից պնդել են, որ Վաշինգտոնը հաստատակամորեն մտադրվել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում իշխանափոխության հասնել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման արշավ է մշակել»։ «Դրա հիմքում պետք է հոլիվուդյան լավագույն ավադույթներով մշակված սցենարներ՝ մասնավորաբար սենսացիոն բացահայտումներ լինեն», - ասվում է, հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է արևմուտքին, ապա վերջինս պնդում է, որ Վրաստանը շեղվել է եվրաինտեգրման ճանապարհից: Այսօր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտնել, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է, այսօր Թբիլիսիում լրագրողների հետ: Հերչինսկին նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էլ ավելի վաղ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, խորհրդարանի անդամների և իրավապահ մարմիններին նկատմամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրել էր երեք ընթերցում անցած, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետոյի ենթարկված և խորհրդարանի կողմից ևս մեկ անգամ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը: Դրանից մեկ օր անց Վաշինգտոնը հայտարարեց, թե «վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները և քննարկում են Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին»։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում