Ներքին 2 տարի առաջ - 15:45 08-07-2024

ՔՊ-ական համայնքապետին չեմ ընտրել, դրա համար է մեր հողը վերցրել. զոհվածի հայր

«Մինչև երեխու քառասունքը տալը, ՔՊ-ական համայնքապետը մեր 3 հեկտար հողը վերցրել է»,- այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի բնակիչ Գարուն Վարդանյանը։

«Իմ փոքր տղան՝ Արսեն Վարդանյանը, զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Ջերմուկում։ Այդ օրը պետք է օգնություն գնար, բայց չեն գնացել, իրենք շրջափակման մեջ են եղել... Կռվի վախտ մահացել է։ Մինչև երեխու քառասունքը լրանալը՝ հոկտեմբերի մեջ, հողերը վերցրել են։ Այդ հողը 25 տարի պայմանագրով իմն է եղել, պետք է նոր պայմանագր կապեր, բայց ոչ մի պայմանագիր չկապեցին»,- ասաց զոհվածի հայրը։

Դիտարկմանը, որ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը օրերս մեզ հետ զրույցում ասել էր, որ հողերի հարցը լուծվել է ոչ թե 2022 թվականի աշնանը, երբ Արսեն Վարդանյանը զոհված է եղել, այլ 2022 թվականի մայիսին, Գարուն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Սո՛ւտ է ասում...»։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե հողն է, այլ քաղաքական հայացքները։ Ներկայիս համայքնապետը ՔՊ-ական է, իսկ Գարուն Վարդանյանն ընտրությունների ժամանակ այլ թեկնածուի օգտին է քվեարկել։

«Ինձ թվում է՝ պրինցիպով է անում։ Գյուղում արտասահմանից եկել, աշխատատեղեր են բացել։ Մեծ տղաս ու հարսս դիմում են գրել, որ աշխատեն, բայց չեն ընդունել, ուրիշի են ընդունել։ Մեծ տղաս մի երեխա ունի, մեկն էլ պետք է ունենա, ոչ մի տեղ գործի չեն ընդունում, մեղու ենք պահում, յոլա ենք գնում։

Մեզանից 3 հեկտար հողն էլ վերցրել են։ Բա իմ երեխան ո՞նց պետք է ապրի սահմանամերձ գյուղում։ Դա իմ հոր անունով պետական հող է եղել, որ անցել է ինձ...

Խնդիրն այն է, որ իրեն չեմ ընտրել, իր մարդը չեմ, այսպես է անում։ Զոհվածի ընտանիքի կարգավիճակն էլ չեն հարգում, հարգանք չկա։ Նոր տարի է եղել, մի անգամ չի մտել մեր տուն։

Համայնքապետը ոչ մի բանով չի օգնել մեզ, թող գա, դեմ առ դեմ նստենք, իրեն էլ ասեմ...»,- պատմեց զոհված զինծառայողի հայրը՝ Գարուն Վարդանյանը։

Ավելի վաղ Տեղ գյուղի բնակիչն ահազանգել էր, որ Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է, համայնքապետը, սակայն, հերքել էր։

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Արսեն Վարդանյանի մարմինը դեպքից օրեր անց Կարմիր խաչի աշխատակիցներն են դուրս բերել և հանձնել հարազատներին։

«Թուրքերի հերն անիծել ենք, ուղղակի «զասադի» մեջ ենք, սպասում ենք՝ օգնության հասնեն...»,- եղբոր հետ վերջին անգամ խոսելիս ասել էր Արսենը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում