Ներքին 2 տարի առաջ - 14:55 08-07-2024

Fastex-ը հովանավորում է Հայաստանի մասնակցությունը «Festival d'Avignon» թատերական փառատոնին

Ֆասթեքսը, իր AKNEYE նախագծի շրջանակներում, հովանավորում է Հայաստանի մասնակցությունն ամենամյա «Ավինյոն» թատերական փառատոնին, որը տեղի է ունենում ս․թ․ հուլիսի 3-ից 21-ը: «HK Production»-ի ստեղծագործությունները պատրաստ են զարդարելու ֆրանսիական բեմերը:

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Festival d'Avignon անունով հայտնի ամենամյա արվեստի նշանավոր իրադարձության սկիզբը տրվել է 1947 թվականին ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ժան Վիլարի կողմից և դարձել աշխարհի ամենահեղինակավոր մշակութային միջոցառումներից մեկը: Թատրոնի, պարի, երաժշտության և վիզուալ արվեստների այս բազմազան ծրագիրը ներգրավում է արվեստագետների և հանդիսատեսի ամբողջ աշխարհից:

Ներկայացումները տեղի են ունենում միջնադարյան քաղաքի տարբեր պատմական վայրերում, այդ թվում՝ խորհրդանշական Պապի պալատում (Palais des papes d'Avignon): Հին ճարտարապետության համադրումը ժամանակակից թատրոնի, պարի և երաժշտության հետ առաջացնում է յուրահատուկ և գրավիչ մթնոլորտ: Պատմական միջավայրի և ավանգարդիստական արվեստի միաձուլումից ստեղծվում են ժամանակակից բեմահարթակներ ու նոր շունչ ստացած ներկայացումներ:

2023 թվականի հոկտեմբերին «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում էին «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները։ 15-ից ավելի ներկայացում դիտելուց հետո նրանք ընտրել են երկուսը, որոնք այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի հուլիսին անցկացվող փառատոնի ընթացքում: Առաջինը Հայաստանի երգի պետական թատրոնի խաղացանկային «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումն է, որը բեմադրվել է Յան Քաուքենբուշի համանուն պիեսի հիման վրա, երկրորդը՝ «ՄԻՀՐ» թատրոնի «Պանդխտության երգը» պլաստիկ ներկայացումը:

1947 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ է մասնակցում է «Ավինյոնին»: Այդ օրերին ֆրանսիական Ավինյոնում հայկական տոն է լինելու: Փառատոնի կազմակերպիչները նախաձեռնել են ունենալ Հայաստանի մշակութային օրեր. թատերական ներկայացումներից զատ լինելու են նաև ֆիլմեր։ Հուլիսի 8-ին ցուցադրվելու են Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմությունը» և Սերժ Ավետիքյանի հեղինակային ֆիլմերից մեկը։ Դրանց կհաջորդի հանդիպում ստեղծագործական կազմի հետ։ Քաղաքի տարբեր հարթակներում կլինեն համերգային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներ, որտեղ հայկական պատվիրակությունը կխոսի Հայաստանում ժամանակակից արվեստի միտումների և զարգացումների մասին։

Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև պատկերազարդում AKN-ի վրա. հենց այնտեղ հյուրերի ներկայությամբ նկարչուհի Լուիզա Գրագատին կնկարի աչքանման քանդակի վրա՝ դիտորդներին հրավիրելով անմոռանալի ճամփորդության: Ֆասթեքսն՝ իր AKNEYE նախագծով, մշտապես աջակցում է հայկական արվեստի և մշակույթի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել