Ներքին 1 տարի առաջ - 12:21 19-06-2025

Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում

Ս․թ․ հունիսի 14-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի հերթական տեղեկատվական հանդիպումը՝ կրիպտո փոխանակման հարթակի թարմացումների և միջազգային ձեռքբերումների թեմայով։

Հանդիպման ընթացքում Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը խոսել է վերջին շրջանում Fastex-ի միջազգային հաջողությունների, վերջերս գործարկված նոր պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև ստացած հավաստագրերի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկաները հնարավորություն են ստացել ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։

Խոսնակ Նիկո Նիկոյանն անդրադարձել է վերջին կարևոր նորությանը՝ Fast Shift հավելվածում
Fastex Exchange-ի ինտեգրացիային․ «Այս տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս կատարել դեպոզիտ դրամով անմիջապես Fast Shift հավելվածի միջոցով՝ կրիպտո ոլորտը միավորելով ամենօրյա ֆինանսների հետ։ Fast Shift վճարային համակարգն ունի ավելի քան 300 ֆիզիկական տերմինալներ, որոնց օգնությամբ կարող եք կատարել ձեր ֆինանսական գործարքները»։

Fastex-ը շարունակելու է տեղեկատվական հանդիպումների շարքը՝ նպատակ ունենալով մեծացնել հետաքրքրությունը Web3 ոլորտի նկատմամբ և ձևավորելով տեղեկացված և բանիմաց կրիպտո հասարակություն։

Հաջորդ հանդիպումները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftNFT.am
պաշտոնական էջերին:

Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, YoWallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը