Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:50 04-07-2024

Ինչպես կա, թող այդպես մնա. ծնողները թույլ չեն տալիս քանդել զոհվածներին նվիրված «X զորամասը»

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «X զորամասը», որը, ըստ էության, զոհվածներին նվիրված հուշահամալիր է, քանդում են։

Այսօր՝ հուլիսի 4-ին, Oragir.News-ն այցելեց «X զորամաս»-ի տարածք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ, և արդյոք մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները։

Զորամասի տարածքում հանդիպեցինք զոհված զինծառայողներից մի քանիսի ծնողներին, որոնք շատ ծանր և հուսահատ վիճակում էին։ Աշխատանքները դեռ չէին սկսել, բայց զինծառայողների ծնողների հետ զրույցից պարզ դարձավ, որ դա ժամանակի հարց է, այսինքն՝ այնուամենայնիվ, ապամոնտաժում տեղի է ունենալու։

«Իրենց կյանքը հայրենիքին տված այդ երեխաները իրավունք չունե՞ն այդ 200 մետր տեղում հանգրվանեն, ուրիշ բան չեմ ասում։ 200 մետր տեղ է՝ այստեղից գնացեք, այնտեղ սարքեք, այնտեղ սարքեք։ ամբողջ Հայաստանը Ձերն է, գնացեք սարքեք, էլի։ Մեզ ասում են՝ դատարան դիմեք, ինչ-որ որոշում լինի, վերցնեն, տան Ձեզ։ Ավելի ճիշտ՝ ինձ չէ, այլ երեխաներին, սրբավայրին հատկացնեն։ Բայց դե՝ ի՞նչ հատկացնելու մասին է խոսքը, ինչպես կա, թող այդպես էլ մնա»,- Oragir.News-ի հետ զրույցում վրդովված ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը նաև երեկ՝ հուլիսի 3-ին, Ուլնեցի փողոցում արձանագրել էր, որ հուշահամալիրի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են։ Ընդ որում, հերոսներին նվիրված «X զորամասը» քանդում են ազգությամբ հնդիկները, հայերը հրաժարվել են զոհվածներին նվիրված հուշարձաններին մատով կպչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը