Օրակարգ․ Խաղաղության պայմանագրի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը հակասում են․ Արմեն Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանի կողմից Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու որոշման նպատակահարմարության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու շարժառիթների, նոր պատերազմի հավանականության, Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքերի, հայ-իրանական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության և օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը հակասում են։ «Ես անգամ չեմ էլ բացառում, որ ինչ-որ կուլիսների հետևում Թուրքիան այնուամենայնիվ համոզում է Ադրբեջանին արագ գնան կարգավորման, որպեսզի իրենք էլ, իրենց շահերն առաջ մղելով, կարգավորեն Հայաստանի հետ հարաբերությունները և ՀՀ-ում փորձեն իրենց ազդեցությունը մեծացնել»,- ասաց նա։

Փորձագետը նաև նկատեց, որ Հայաստանին տևական կապիտուլյացիայի ենթարկելը դարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կյանքի նպատակը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի