Ներքին 4 տարի առաջ - 18:02 16-12-2021

Այսօրվա իշխանությունները գիտակցված սպասարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը․ Թևան Պողոսյան

Oragir.news-ը զրուցել է «Մարդկային ռեսուրսների» զարգացման կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի։

Հաշվի առնելով այս բոլոր աշխարհաքաղաքական իրադարձությունները՝ Ադրբեջանը մեծ ուրախությամբ գնաց Բրյուսելի հանդիպմանը՝ ապացուցելու, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար ապահովում է էներգետիկ անվտանգություն։

Այնուհետև անդրադարձավ այն հարցին, որ Ալիևը Հայաստանից պահանջում է ասել «Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները, որը օրեր առաջ հայտարարել է Ղուբայի շրջայցի ժամանակ, ինչի մասին գրել է Interfax-ը։ Երկու թշնամի երկրների հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցքը», այնուամենայնիվ, ձեռք բերելն է, և Հայաստանի վրա սահմանային այս կրակոցները այդ նպատակով գործադրվող ճնշումներ են:

«Արցախի հետ կապված՝ արդյո՞ք Ադրբեջանը կունենա որոշում, որը կլինի ժողովրդավարության սահմաններում»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։

Քաղաքագետն անդրադարձել է նաև հարցազրույցի օրը տեղի ունեցող «Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնության երկրորդ համաժողովին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Արցախում՝ Գանձասարի Մատենադարանում, «Ժողովրդագրական իրավիճակն Արցախում. խնդիրներ և լուծումներ» խորագրով։

«Համաժողովի գլխավոր նպատակն էր աջակցել Արցախի ժողովրդագրական իրավիճակի հայանպաստ բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանը»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում