Ներքին 2 տարի առաջ - 18:47 25-06-2024

ՀՀ-ի կողմից Արցախի ղեկավարներին ազատելու ջանքեր չենք տեսնում. Սիրանուշ Սահակյան

«Հայկական կողմի խնդիրը այդ դատապարտումների իրավական չեզոքացումն է, բայց միջազգային ատյանների ներգրավմամբ։ Դրա հնարավորությունները կան թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և թե՛ ՄԱԿ-ի մեխանիզմների շրջանակում։ Շատ կարևոր է նույնիսկ այս բեմականացված դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունն էլ պետք է ջանասիրաբար աշխատի Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական ներկայացուցչությունների հետ, որպեսզի նրանք ևս անձամբ ներկա գտնվեն դատավարությանը և արձանագրեն թույլ տրվող խախտումները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պիտի անի ՀՀ իշխանությունը, երբ ԼՂ ղեկավարության քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են, և գործերն առաջիկա օրերին ուղարկվելու են դատարան։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ սպասվող բեմականացված դատավարությունները կանխատեսելի էին։ Տևական ժամանակ Բաքվի իշխանությունները միջազգային հանրությանը ներկայացնում են արցախյան հակամարտության այլ նորմատիվ, ենթատեքստ, պատմություն և այլ վարկած։ Եվ սա լավագույն միջոցն է այդ վարկածները դատավարությունների միջոցով հիմնավորելու համար։

«Այս դատավարությունների հասցեատերը ինչպես ներքին լսարանն է, որտեղ լուծում են ստանում նաև ներքաղաքական որոշ հարցեր, և իհարկե՝ միջազգային հանրությունը, որին ապացուցում են, որ ԼՂ հակամարտությունը այլ տրամաբանություն է ունեցել։ Անգամ ադրբեջանական մամուլն ուսումնասիրելով, ակնհայտ է՝ Նյուրնբերգյան տրիբունալների սպասում ունի հասարակությունը, և այդ սպասումները սպասարկվելու են իշխանությունների կողմից»,- նշեց իրավապաշտպանը։

Սահակյանի գնահատմամբ՝ իրավական մասի առումով՝ այստեղ գլոբալ խնդիրներ կան, մասնավորապես՝ դատական համակարգը ամբողջովին կախյալ է գործադիր իշխանությունից։

«Ադրբեջանը մեծաթիվ քաղբանտարկյալներ ունեցող երկիր է։ Այն ունի հստակ ամրագրված պատմություն, ինչը հավաստում է լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց անգամ փաստաբանների հետապնդումները։ Եվ նման պայմաններում մենք ունենալու ենք «հեռախոսային արդարադատություն»։ Նախագահի վարչակազմում արդեն իսկ ընդունված որոշումները վավերացվելու են դատավորների կողմից։

Մենք բազմիցս ահազանգեր ենք լսում խոշտանգումների և դրա արդյունքում ձեռքբերված ցուցմունքների վերաբերյալ։ Մեծ հաշվով՝ այդ դատավարությունների ընթացքում խախտվելու են արդար դատաքննության իրավունքի բոլոր երաշխիքները»,- ասաց նա։

Oragir.News-ի դիտարկմանը, թե ՀՀ Կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, քանի որ նրանք դեռ Բաքվում են, իրավապաշտպանը նկատեց. «Առնվազն որոշ իրավական գործընթացներ, որոնք կապված են նախկին բարձրաստիճան ղեկավարության հետ, հենց վարվում են պետության կողմից։ Այսինքն՝ կառավարության լիազոր ներկայացուցչությունն է, որ այս հարցադրումները ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Սակայն եթե քննարկման առարկա դարձնենք քաղաքական, դիվանագիտական ջանքերը, որոնք ինքնուրույնաբար պետք է ուղղված լինեին այս հարցի կարգավորմանը, ապա մենք որևէ արդյունք և պատրաստակամություն չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԼՂ ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվելու և գործերն առաջիկա օրերին դատարան ուղարկելու մասին։

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է, որ մոտ ժամանակներս փաստաթղթերը կփոխանցվեն դատարան։ Խոսքը 15 հոգու դեմ քրեական գործի մասին է։

«Ներկայում մեղադրյալները, փաստաբանները և տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո, մեղադրական ակտը կհանձնվի դատարան»,- ասել է դատախազը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի