Ներքին 2 տարի առաջ - 23:46 21-06-2024

Ո՛չ տրանսպորտ, ո՛չ շտապօգնություն, ո՛չ տաքսի, ոչ մի բան էստեղ չի կարողանում մտնել. Գյումրիի բնակիչ

Գյումրիում տևական ժամանակ է՝ մեկնարկել են լայնածավալ փողոցաշինական աշխատանքները։ Նշենք որ Գյումրիում որոշ փողոցներ կհիմնանորոգվեն սուբվենցիոն ծրագրով, իսկ մյուս փողոցները կնորոգվեն «ավանդական» փոսալցման մեթոդով, ի դեպ պատճառաբանվում է, որ ֆինանսական միջոցները սուղ են։

Փողոցաշինական աշխատանքները հիմնականում կենտրոնական հատվածներում են, իսկ երկրորդական փողոցների բնակիչների դեռ սպասում են, որ քաղաքապետարանը իրենց փողոցի մասին կհիշի։

Փողոցաշինական աշխատանքներին զուգահեռ Oragir.News-ին դիմում են քաղաքացիներ, ովքեր դժգոհ են աշխատանքների տեմպերից, որովհետև իրենց համար խնդիրներ են ստեղծվել։

«Արդեն երկրորդ տարին է՝ էս վիճակն է, դուք ինքներդ տեսաք՝ ինչ վիճակում է գտնվում փողոցը։ Ավիրեցին ու քաշվեցին կողքի, էս բա մարդկություն եղա՞վ։ Ո՛չ տրանսպորտ, ո՛չ շտապօգնություն, ո՛չ տաքսի, ոչ մի բան էստեղ չի կարողանում մտնել։ Դե եկեք ու էս պայմաններում ապրեք... իբր մի լավ կյանք ենք ապրում, մի բան էլ արհեստական բարդացնում են մեր կյանքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարիամ Գրիգորյանը, ով Սլոբոտկա թաղամասում է ապրում։



Այս օրերին Oragir.News-ին են դիմել Գյումրիի ծայրամասային կոչվող Սավոյան փողոցի բնակիչները։

«Դուռ-լուսամուտ չենք կարող բացել, թոզը կխեղդե։ Փողոց են սարքում, ինչ են անում, բայց հլը խերը չտեսանք։ Մեր փողոցի մասին փողկապով պարոնները մոռացել են։ Էստեղ էլ են մարդիկ ապրում, լավ ինչքա՞ն կարելի է ձայն չհանել, ինչքա՞ն կարելի է սպասել»,-ասում է Սավոյան փողոցի բնակիչ Քնարիկ Մկրտչյանը։

Նշենք, որ անանցանելի, 30 տարուց ավելի չնորոգված Սավոյանը քաղաքի այն երկրորդական փողոցներից մեկը մնաց, որտեղ բացի թեթև հարթեցումներին, հիմնային աշխատանք չկատարվեց։ Համարելով ծայրամասային և թերի բնակեցված թաղամաս՝ այն միշտ դուրս է մնացել փողոցաշինական ծրագրերից։

Բնակիչներն ասում են` Գյումրիի քաղաքապետի համար՝ Գյումրին սկսվում և ավարտվում է քաղաքապետարանի շենքի տարածքով, դրանից էն կողմը ոչ ոքի համար հետաքրքիր չէ։
Նշենք նաև որ փողոցաշինական ծրագրերը բազմաթիվ անգամ շեղվել են պայմանագրով սահմանված ժամկետներից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում