Ներքին 2 տարի առաջ - 22:22 17-06-2024

Երևանում այս տարի շուրջ կես միլիոն ծաղիկ ու թուփ է տնկվել

Երևանում այս տարի շուրջ կես միլիոն ծաղիկ ու թուփ է տնկվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Լանդշաֆտային ձևավորումները հիմնականում կատարվել են մշտադալար թփատեսակներով: Դրանց մի մասն աճեցվել է քաղաքային տնկարանում:

Ավարտին է մոտենում Մաշտոցի պողոտայի մայթեզրի կանաչ ձևավորումը: Այստեղ ամբողջությամբ փոխվել է հողածածկույթը, անցկացվել ոռոգման նոր համակարգ:

Մանրամասները՝ տեսանյութում: