Ներքին 2 տարի առաջ - 22:42 15-06-2024

Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո

Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ ճանապարհին ընթանում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ:

Սյունիքի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել` մաքրման գործընթացն արագ իրականացնելու համար:

Նախնական կանխատեսումներով՝ մաքրման աշխատանքները կավարտվեն վաղը և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար:

ՀԻշեցնենք,որ Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել էր նախօրեին ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով:

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր