Ներքին 5 տարի առաջ - 12:57 26-08-2021

Ադրբեջանցիները պահանջներ են ներկայացրել. Շուռնուխի գյուղապետը` փակ ճանապարհի մասին

Ադրբեջանական զինված ուժերը 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից դեպի Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղի մոտ։

Մենք կապ հաստատեցինք Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ։

Վերջինս հաստատեց լուրը, որ նման միջադեպ է տեղի ունեցել, և մինչև այս պահն էլ միջպետական մայրուղին դեռ փակ է։

Ըստ Արշակյանի՝ նրանք ինչ-որ պահանջներ են ներկայացրել, որոնց մասին ինքը տեղյակ չէ։ Թե ովքեր են այս պահին բանակցություններ վարում, դրա մասին էլ ոչինչ չգիտի Շուռնուխի գյուղապետը։

Մեր այն հարցին, թե սա կլինի նոր պատերազմի նախասկիզբ, Արշակյանն ասաց, որ ոչինչ չի կարող եզրակացնել. «Սա, պարզապես, կապիկություն է»։

41 ավտոմեքենաները սահմանապահ զորքերի և խաղաղապահների ուղեկցությամբ դուրս են բերվել և այժմ գտնվում են Կապան քաղաքում։

Մեզ հետաքրքրեց նաև, թե վաղը Մեղրիում կայանալիք զինվորների երդման արարողությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ:

«Այս պահի դրությամբ, քանի որ փակ է միջպետական ավտոճանապարհը, դեռ անհայտ է՝ կհետաձգվի, թե այլընտրանքային ճանապարհով կգնան ծնողները»,- պատասխանեց Արշակյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան